Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռուհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 14-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Իրանի և Ռուսաստանի նախագահները շեշտել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ երկու երկրների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, անդրադարձել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններին: